«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վնասել են «Սբ. Աստվածածին» եկեղեցու հնգաթեւ աստղերը՝ համարելով այն սատանայի զենք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

03/08/2021

Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմական և մշակութային առանձնակի արժեք ունեցող հուշարձան և պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձան։

Այսպես.

Արտակ Վարդկեսի Մանուկյանը, 2020թ. հոկտեմբեր ամսին՝ քննությամբ չպարզված օրը, իրեն պատկանող «Աեքսուս» մակնիշի 70 DZ 070 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Վանական համալիր Սպիտակավոր Սբ. Աստվածածին» եկեղեցու տարածք, որտեղ եկեղեցու հարավային պատի բարձրաքանդակի խաչքարի թևերի վրա նկատել է հնգաթև աստղեր, որոնք համարելով «սատանայի զենք» և անհաջողության նշան, վերցրել է սուր ծայր ունեցող քար, ապա եկեղեցու հարավային պատի մոտ գտնվող խաչքարից բռնվելու եղանակով բարձրացել է եկեղեցու պատի վրա և ձեռքի քարով դիտավորությամբ քերծել է պետության պահպանության տակ գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 9.15.4 ցուցիչի ներքո հաշվառված, հանրապետական նշանակության մշակութային առանձնակի արժեք ներկայացնող «Վանական համալիր Սպիտակավոր Սբ.Աստվածածին» հուշարձանի հարավային պատի բարձրաքանդակի խաչքարի թևերին փորագրված հնգաթև երեք աստղերը՝ վնասելով պատմական և մշակութային առանձնակի արժեք ներկայացնող վերը նշված հուշարձանը։

Այսինքն, Արտակ Վարդկեսի Մանուկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում :

Բացի այդ, Արտակ Մանուկյանը նույն շարժառիթով, 2021թ. փետրվարի 13-ին՝ ժամը 10:27-ին, ձեռքով դիտավորությամբ պոկել է պետության պահպանության տակ գտնվող, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրում առկա, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 9.22.2 ցուցիչի ներքո հաշվառված, տեղական նշանակության, պատմական և մշակութային արժեք ներկայացնող, «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների» հուշարձանի պատվանդանին ամրացված հավերժության նշան հնգաթև աստղը՝ վնասելով պատմական ու մշակութային արժեք ներկայացնող հուշարձանը, գրում է  Armlur.am-ը։