«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի կողմից ներկայացրած երկշաբաթյա հրադադարին

08/04/2026

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից հայտարարել է հրադադարի պայմանները: Հրադադարը կտևի երկու շաբաթ:

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդի տարածած հայտարարության մեջ ասված է. «Իրանը պատմական հաղթանակ տարավ՝ ստիպելով հանցավոր ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետանոց ծրագիրը.

1. Չհարձակման պարտավորություն։

2. Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության շարունակություն։

3. Ուրանի հարստացման ընդունում։

4. Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում։

5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում։

6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։

7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։

8. Իրանի համար փոխհատուցումների վճարում։

9. Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից։

10. Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում։

Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Իսրայելը աջակցում է Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները։

https://edition.cnn.com/2026/04/07/world/live-news/iran-war-trump-us-israel