«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նշվել է կորոնավիրուսի մահացու վտանգավոր հետևանքը

03/08/2021

COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջին երկու շաբաթներին զգալիորեն մեծանում Է վտանգավոր սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ մասին գրում Է The Lancet հանդեսը, վկայակոչելով շվեդական Ումեոյի համալսարանից գիտնականների աշխատությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեղինակները համեմատել են COVID-19-ով հիվանդացած մարդկանց եւ ստուգիչ խմբի անդամների մոտ միոկարդի սուր ինֆարկտի եւ իշեմիկ ինսուլտի առաջացման հաճախականությունը. խմբի մեջ մտել են այդ վիճակում հայտնված հիվանդները, որոնք չեն վարակվել կորոնավիրուսով: Շվեդ հետազոտողները հայտնաբերել են, որ COVID-19-ն այդ հիվանդությունների զարգացման ռիսկը մեծացրել Է մոտավորապես երեք անգամ:

Նախագծին մասնակցել Է 86 հազար 742 հիվանդ, ինչը, հեղինակների հայտարարության համաձայն, նման ամենախոշոր հետազոտությունն Է: Ավելի վաղ The Lancet-ում հրապարակվել են դիտական հետազոտությունների արդյունքները, որին մասնակցել են բրիտանական ավելի քան 300 հիվանդանոցների հիվանդներ:

Այսպես, կորոնավիրուսից հետո ամենահաճախակի բարդությունները եղել են երիկամայինները. դրանք կազմել են դեպքերի 25 տոկոսը. Գրեթե յուրաքանչյուր ութերորդի մոտ նշվել են սիրտ-անոթային բարդություններ (12 տոկոս), ինչպես նաեւ նեւրոլոգիական (չորս տոկոս), ստամոքս-աղիքային եւ լյարդի՝ մեկ տոկոսից պակաս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սիրտ-անոթային հիվանդություններից տարեկան մահանում Է ավելի քան 17 միլիոն մարդ: Մասնագետները կարծում են, որ վաղաժամ ինսուլտների եւ ինֆարկտների մոտավորապես 80 տոկոսը կարելի Է կանխել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: