«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանն առաջարկել է ադրբեջանցի և հայ պատգամավորների հանդիպում անցկացնել

07/07/2022

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպում՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այս մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորության մասին՝ կոմիտեի նախագահը հայտնել է Վրաստանի՝ կայունացնող դեր խաղալու պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։