«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը կհարվածի ԱՄՆ ռազմաբազաներին․ Իրանի ՊՆ

11/06/2025

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն, և ԱՄՆ-ի հետ հակամարտություն սկսվի, Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, գրում է Reuters-ը։

Օմանի միջնորդությամբ Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ երեքը Մասկատում, երկուսը՝ Հռոմում։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները:

Հավելենք՝ Իրանի դիվանագիտական կազմը հայտարարել է, որ ամերիկյան առաջարկը չի լուծում երեք հիմնական հարց՝ ուրանի հարստացումը Իրանի տարածքում, բարձր հարստացված ուրանի պաշարների արտահանումը երկրի սահմաններից դուրս, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման կոնկրետ քայլերը։