«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամոն կարծես վերևից հսկելիս լինի իր հայրենի Նորաշենի անդորրը... Աշխեն Զուրաբյան

02/03/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։
Ասում են` պատերազմն այնպիսի չարիք է, որ ոչ ոք անտարբեր թողնել չի սիրում....Կռվի դաշտում կապ չունի` ով ում որդին է, ում եղբայրը...ում հարազատը, կապ չունի սոցիալական վիճակը, ապրելու տեղը.....այնտեղ  բոլորը հավասար էին.... Սամոն
....Սամսոն Առաքելյանը 44_օրյա դաժան պատերազմի հերոս նահատակներից է, ով երդմանը հավատարիմ մնաց մինչև վերջին շունչը.... Սամսոնը, կամ, ինչպես ընկերներն էին ասում, Սամոն ծնունդով Տավուշից է` հայոց սահմանին ծվարած փոքրիկ Նորաշենից։

Нет описания.

Սամոյի մասին երկար կարելի է գրել,չ է՞ որ նա փոքրիկ Նորաշենի մեծ հերոսն է..... Սամոյի մասին անցյալով խոսելը դժվար է , քանզի հերոսներն անմահ են, նրանք մեր սրտում են։
Նիհար,բարձրահասակ, սև աչքերով ,ժիր պատանի էր Սամոն, ակտիվ, տեղը չնստող, պրպտացող......Չկար ու չկա մեկը, ով Սամոյին չիմանար կամ չիմանա....
Նոր էր Սամոն զորակոչվել բանակ, նոր էր ընտելանում ծառայությանը, երբ անիծյալ պատերազմը խառնեց բոլորի խաղաքարտերը.... Ու բնավորության համաձայն` Սամոն տեղը չէր նստելու....
Դպրոցում լավ չէր սովորում, բայց ուսուցիչները սիրում էին......Կատակասեր էր,ու մի անգամ, երբ ուսուցչուհին ասել է, որ դաս պատմի, Սամոն պատասխանել է.
-Ինչ տյաս՞....էսա քինալ դեմ Ղարաբաղ թուրքերի հերն անիծեմ գամ.....
Կարծես նախախնամություն լիներ....Գնաց,կռվեց ու իր արյամբ օծեց Արցախի մայր հողը... Սամոն իրեն Բեկոր էր անվանակոչել, ու կարծես սա ևս շրջադարձային եղավ նրա ճակատագրի համար..... Բեկորի պես կռվեց, Բեկորի պես ընկավ.....  Բեկոր Սամոյի մասին էին խոսում էին դեռ պատերազմի ընթացքում։
Ասում են` երբ հրամանատարն ասել է`տղեր՛ք, ով է ՞ բարձրանում դիրքեր, Սամոն առաջին է առաջ եկել.....Նույնիսկ կռվի թեժ պահին իր վրա է վերցրել հրամանատարությունը` չնայած, որ երդումից ամիսներ էին ընդամենն անցել....

Нет описания.

Մինչև վերջին օրը փոքրիկ Նորաշենը հույսը սրտում սպասում էր,որ իր հերոս Սամոն ողջ կվերադառնա, քանզի արդեն օրեր շարունակ զանգը ուշանում էր.... Բայց... Օրեր անց պարզ դարձավ,որ Սամոյի ու մյուս հերոս նահատակների արյամբ սրբացել է Շուշին, Սամոյի արյան կարմիրը միաձուլվել է հայոց եռագույնի կարմիրի ու Արցախի արևածագի բոսորի հետ,և ամեն առավոտ արևի շողերի հետ կարծես Սամոն երկնքից նայում է իր հայրենի գյուղին ՝ ասելով.
- Վախեք վեչ, Առյուծ Սամոն ստեղ ա.....

Нет описания.

Գյուղի արևելյան մասում`բարձրադիր տեղում է Բեկոր Սամոյի թարմ, ծաղկապատ շիրիմը`եռագույնի հովանավորությամբ։ Այն կարծես փոքրիկ Եռաբլուր լինի, ուր այցելելիս մարդիկ հոգու պարտք ունեն... Սամոն կարծես վերևից հսկելիս լինի իր հայրենի Նորաշենի անդորրը...