Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մենամարտին է պատրաստվում
05/08/2021
Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը օգոստոսի 7-ին կանցկացնի իր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Թեթևագույն քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 17 մենամարտ և հաղթել է 13-ում:
Մենամարտը կկայանա Եկատերինբուրգում: