«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ռուսաստանը հանուն իր ամբողջատիրական շահերի կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը

25/11/2022

Արևմուտքը չունի Արցախի հարցի լուծման հստակ նախագիծ: Եթե ունենար, ապա այն կհայնտվեր ներքաղաքական զրույցների դաշտում: Որոշակիություն չկա, քանի որ Արևմուտքը հակված չէ Արցախը որևէ կերպ դիտարկել Ադրբեջանի կազմից դուրս: Ռուսներն էլ հասկացրեցին , որ այդ հարցը լուծողն իրենք են: Ռուսաստանն այժմ մեծ աշխարհաքաղաքական նախագիծ ունի, նա չի կարող միայն «մեր կողմը բռնել»: Սակայն եթե պահը գա, ապա նույն Ռուբեն Վարդանյանի միջոցով Ռուսաստանի Դաշնությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Անկախությունը, ինչպես Աբխազիայի դեպքում արեց:
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը խոսել է Արցախի խնդրում աշխարհաղաքական մոտեցումների մասին: