«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նրանց դժվար է անվանել բազեներ, ինչ-որ կիսամեռ հավեր են․ Զախարովա

04/12/2024

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան գործընկերները փորձում են առավելագույնս զենքով մատակարարել Կիևին մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայի հետ կենտրոնացել են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» վրա։

«ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի վարչակազմը և եվրոպացիները, դե, նրանց դժվար է անվանել բազեներ, ինչ-որ կիսամեռ հավեր են, հույսը դրել են հետագա էսկալացիայի վրա՝ փորձելով հնարավորինս զենքով պատել Կիևի ռեժիմը՝ նախքան Ամերիկայի նոր նախագահի պաշտոնը ստանձնելը և դրանով իսկ երաշխավորել ռազմական գործողությունների շարունակությունը 2025 թվականին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։