«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Ֆիդան

15/09/2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրին։

Նա նշել է, որ Վաշինգտոնում կողմերը վերջնական համաձայնագիր չեն ստորագրել և իրենք ակնկալում են, որ համաձայնագիրը կստորագրվի 2026-ի առաջին կեսին։

«Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- մասնավորեցրել է Ֆիդանը։