«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անտեր ու թափառական, դատապարտող խոսք ենք մուրում, իսկ մեր զինվորները հրո ճարակ են դառնում

19/01/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

1919-20թթ. Հայկական հարցը հանել էինք աճուրդի, բայց Դաշնակիցներից ոչ մեկն այն չէր վերցնում: Վերջը փորձեցին կպցնել ԱՄՆ -ին, բայց վերջինիս սենատը մերժեց: Արդյունքում ցածր վարկանիշ ունեցող Վիլսոնը, որը չէր ընտրվել, կերտեց նկարչության գլուխ գործոցը, բայց այն ժամանակ, երբ կարմիր բանակը Ղազախից մտնում էր Քարվանսարա, իսկ Կարաբեքիրը մինչև այդ արդեն Ալեսանդրապոլում էր: Ավազներից բերդեր էինք կերտել ծովափին, որոնք փոքր մակընթացությունից ցիրուցան եղան: Այսօր ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջության և Արցախի խնդիրը կրկին հանել ենք աճուրդի, բայց այն վերցնելու ցանկություն ունեցող չկա: Կարծես անգիր արած տեքստերով Արևմուտքի գովքն անողները թույն են արտաշնչում ռուսների ուղղությամբ, որն այժմ այլ զբաղվածությամբ պայմանավորված չի քաշում վերջնական գծերը, որը եթե այսպես շարունակվի Ադրբեջանի մեզնից պոկած մասերը կթողնի նրան: Անտեր ու թափառական, դատապարտող խոսք ենք մուրում և բարոյական հաղթանակների արբունքի մեջ ենք: Նորից կառուցում ենք ավազե բերդերը, չնկատելով մոտեցող ալիքները: Իսկ մեր անվտանգության իսկական երաշխիք զինվորները հրո ճարակ են դառնում, քանի որ իրենց խարխուլ կացարանը տաքացնում են բենզինով: Մեղավորն էլի մենք չենք, այլ` ռուսներն ու թուրքերը: Էլ հներից ինչքան խոսենք, հինգ տարին արդեն բավական ժամանակ է: