«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Զանգեզուրի միջանցքի» բացումը Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է. Սադեղի

09/09/2024

Իրանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունները բոլորովին ընդունելի չեն: «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որին Ռուսաստանի համաձայնությամբ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը, Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է։ Այս մասին հայտարարել է Իրանի նահանգների Գերագույն խորհրդի պատգամավոր Մոհամմադ Սադեղին, տեղեկացնում է IRIB news-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Իրանի և Հայաստանի սահմանը հինավուրց միջազգային սահմաններից է։ Զանգեզուրի անցակետի կառուցումը լիովին կհակասի Իսլամական Հանրապետության շահերին և լարվածության աճ կառաջացնի տարածաշրջանում։

Այս հարցում երկրի բոլոր պաշտոնյաների շրջանում լիակատար կոնսենսուս ու համաձայնություն կա, և որևէ փոփոխություն կամ ընկրկում չկա։ Իրանը, անկախ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների միջև քաղաքական մրցակցության բնույթից և անկախ Երևանի ներքաղաքական դիրքերից, հետամուտ է լինելու աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու մոտեցմանն ու թույլ չի տա, որ գոյություն ունեցող կարգը փոխվի։

Ռուսաստանին խորհուրդ է տրվում Զանգեզուրի միջանցքի և տարածաշրջանում Բաքու-Անկարա նախագծի ձևավորմանը հապճեպ համաձայնություն տալու փոխարեն 3+3 ձևաչափով կանոնավոր հանդիպումներ պահանջել և թույլ չտալ, որ խաղաղության և բարեկամության սահմանները դառնան լարվածություն վայր»: