«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով

16/05/2022

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը՝ հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է։

Կամ Նիկոլն է «изгой» հռչակվել, կամ էլ՝ նա որոշել է փոխել արտաքին վեկտորը։

Երկու դեպքում էլ Հայաստանը չի շահում։

Հետեւաբար՝ վաղվանից ավելի մեծ թափով պետք է պայքարել հակապետական կապիտուլյանտ ռեժիմի դեմ»։

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպումը, որի արդյունքներով նաև 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ ընդունվել է հայտարարություն։