«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տրանսատլանտյան կարգավիճակի ճեղքումը  Գրենլանդիայի շուրջ կոնֆլիկտով

21/01/2026

«The Guardian» վերլուծաբանը Christopher S. Chivvis հոդվածում ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջը՝ գնել Գրենլանդիան, ազդակ  է դարձել  ոչ միայն նոր քաղաքական պահանջների, այլև մեծ ճեղքի ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում։
Chivvis-ը այս քայլը բնութագրում է որպես մեծագույն խզում՝ հիերարխիական տրանսատլանտյան կարգից, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ ԱՄՆ-ն այս նախաձեռնությամբ  միայն արտաքին քաղաքական ուղղության փոփոխություն չի ցույց տալիս, այլև անորոշություն է մտցնում նրա դերի վերաբերյալ որպես  դաշնակիցների համար առաջնորդի։
Վերլուծաբանն  ընդգծում է, որ այս քայլը պարտադրում է Եվրոպային արագ վերանայել իր անվտանգության և ռազմավարական անկախության քաղաքականությունը, հատկապես այնպիսի ուղղություններով շուրջ, ինչպիսիք են 
պաշտպանությունը,
էներգետիկան,
տնտեսական ինքնուրույնությունը։

Այդ առումով հոդվածի հեղինակն ասում է, որ Եվրոպան կանգնած է երկու ճանապարհի առաջ՝ կամ ամրապնդել միասնական պաշտպանական համակարգը, կամ մնալ ԱՄՆ-ից կախված՝ իր անվտանգային հարցերում։
Chivvis-ը նաև զգուշացնում է, որ անորոշ քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել այն զգացողությունը, որ ԵՄ-ն վերածվում է «վասսալային քաղաքական միավորի», ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն հարաբերությունների վրա, այլև ամբողջ տրանսատլանտյան անվտանգության ճարտարապետության վրա։
Այս վերլուծությունն անչափ արժեքավոր է, քանի որ այն ոչ միայն լուսաբանյում է կոնկրետ միջադեպը, այլև նշանակություն ունի՝  ընդհանուր ռազմավարական փոխակերպումների բացահայտման տեսանկյունից։

 Տե՛ս
The transatlantic order is crumbling. Greenland is a moment of great rupture — The Guardian (Christopher S. Chivvis)