
Մեկնաբանություն- Ո՞րն էր Հյուսիս-Հարավ միջանցքում Հայաստանի նոր քայլը
Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի գործադրման առանցքային կետերից մեկն Իրանի երկաթուղին Հայաստանի տարածքով Վրաստանին միացնելն է։
Օրերս կայացած նիստում ՀՀ կառավորւթյունը որոշում է կայացրել ստեղծել Հյուսիս-Հարավ միջանցքի կառավարման խումբ, որը վերահսկելու է այդ երկիրն Իրանին կապող երկաթուղու շինարարությունը։
ՀՀ վաևչապետը հայտարարել է, որ այս որոշմամբ, երկիրը գործնականում սկսում է երկաթուղու կառուցումը։ Այն Հայաստանին հնարավորություն կտա միանալ էներգակիրների և այլ ապրանքների փոխադրման միջագային նմանատիպ երթուղիներին։
Հայաստանի երկաթուղային ցանցն այս պահին այլ երկրների հետ միանում է Վրաստանի տարածքով։
Նախնական գնահատկամբ՝ Իրան-Հայաստան երկաթուղին կարժենա մոտ 2 միլիարդ դոլար։ Այս ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան։ Հյուսիս-Հարավ միջանցքով և Վրաստանի նավահանգստով հնարավորություն կա հասնել Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։
Հյուսիս-Հարավ միաջզգային միջանցքը խպոշոր տրանսպորտային նախագիծ է, որի մեկնարկը տրվել է Հնդկաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով։ Այն կարևոր կամուրջ է, որը եվրոպական երկրները, Սկանդինավիան և Ռուսաստանը կարող է կապել Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների հետ։ Միջանցքն ունի 7 հազար 200 կմ երկարությամբ մայրուղիների, ծովային ուղիների և երկաթուղային գծերի ցանց և հայտնի է որպես Ռուսաստանի և Հնդկաստանի միջև հաղորդակցության ամենակարճ ճանապարհը։ Այն նաև կարող է հնարավորություն ստեղծել Իրանի համար՝ վերածվել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի։
Երթուղու 32 կմ-ի կառուցումը վստահվել է իրանական ընկերություններին։ Այս նախագիծն Իրանի ամենամեծ նախագիծն է Հայաստանում՝ անկախությունից ի վեր։ Եռամյա ծրագրի մեկնարկից անցել է արդեն 5 ամիս և մեծ հավանականությամբ, աշխատանքները կավարտվեն ժամանակից շուտ։ Ագարակ-Քաջարան ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածը կառուցում է իրանական ընկերությունը։ Աշխատանքների ավարտին ճանապարհը երկու քաղաքների միջև 43 կիլոմետր հեռավորությունը մեկուկես ժամից կհասցնի 20 րոպեի։ 32 կիլոմետրանոց երթուղու 21 կիլոմետրը նոր է կառուցվող ճանապարհ է, իսկ մնացածը վերակառուցվում է։ Երթուղին կունենա 17 խոշոր կամուրջ և 2 թունել։
Այսպիսով, Իրան-Հայաստան առևուրը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը, կարծես թե հասանելի է։ Անցած 6 տարում Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը կշռային առումով աճել է 13, արժեքային առումով՝ 18 տոկոսով։
Իրանը, Ռուսաստանից և Չինաստանից հետո, Հայաստան ապրանք արտահանող երրորդ երկիրն է։ Առևտրային հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներառվել երկու կողմերի օրակարգում, այդ թվում՝ ճանապարհների զարգացումը Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։
Անցած երեք տասնամյակների ընթացքում Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները եղել են բարիդրացիության վառ օրինակ, երկու երկրների վարած՝ հարևանության քաղաքականության արդյունքում։
Վերջին տարիների զարգացումներից հետո, ինչպիսիք են Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ղարաբաղյան խաղաղության պայմանագրերը և ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունները, երկու երկրների տնտեսական և քաղաքական հարաբերությունները մուտք գործեցին նոր շրջան։
Մի կողմից իրանական ապրանքների նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությունը և Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների աճը, մեծացրել են առևտրի, ներդրումների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը։
https://parstoday.ir/