Իրանն ու TRIPP-ը. տարանցման ապաշրջափակումը՝ Թեհրանի շահերի տեսանկյունից
Իրանական Mehr լրատվական գործակալության կայքում «Հայաստանում TRIPP միջանցքի գործարկումը՝ տարանցման ոսկե հնարավորություն Իրանի համար» վերտառությամբ հոդված է հրապարկվել: Լրատվամիջոցը TRIPP երթուղու վերաբերյալ հարցազրույց է անցկացրել միջազգային տարանցման հարցերով փորձագետ Մոհամմադ Մեհդի Քյարիմիի հետ: Փորձագետն, անդրադառնալով երթուղու ստեղծման մանրամասներին, ընդգծել է, որ երթուղու բացումը Իրանի համար տարանցման նոր հնարավորություն կարող է ստեղծել:
«Իրանի հիմնական պահանջը հստակ է. Եթե ապաշրջափակում լինի, դա չպետք է ծառայի բացառապես արևմուտքի աջակցությունը վայելող երթուղիներին: Անցուղու բացումը պետք է նաև հնարավորություն տա իրանական ապրանքների տարանցման համար և ապահովի Իրանի արդյունավետ կապը Ռուսաստանի ու արևելք-արևմուտք միջանցքների հետ, հակառակ դեպքում տարածաշրջանի տարանցիկ հավասարակշռությունը կփոխվի ի վնաս Թեհրանի»,-նշել է Քյարիմին: