«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱՍ 2․ ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

16/09/2021

Սևրի պայմանագրի թեման միշտ մնում է հայ ժողովրդի համար արդիական։ Նրանով նախատեսած Հայասատանի սահմանների վերականգնման հնարավորության կամ անհնարինության հարցը կքննարկվի այնքան ժամանակ, քանի կա հայ ժողովուրդը։ Իսկ քանի որ , ինչպես ընդունված է ասել՝ հայ ժողուրդը միշտ գոյություն է ունենալու, ուրեմն այս թեման հավերժական է։ <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը, համաձայն իր որդեգրած ծրագրերի, մեր ընթերցողներին է մատուցում կեենտրոնի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի Սևրի պայմանագրի ձախողման պատճառների մասին վերլուծականը։ Այն ընթերցողների դատին է հանձնվում մաս - մաս;

Մաս 2․ Բոլշևիկ-քեմալակամ դաշինքի ձեւավորման պատճառները

Պատ­մութ­յու­նը ե­թե­ներ չի սի­րում, բայց ի­րոք, ե­թե չլի­ներ բոլշ­եւիկ­յան հե­ղաշր­ջու­մը, չէր հռչակ­վի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը եւ­ ան­շուշտ, չէր լի­նի նաեւ Սեւ­րի պայ­մա­նա­գի­րը ու Արեւմտ­յան ­Հա­յաս­տա­նը կկցվեր ցա­րա­կան ­Ռու­սաս­տա­նին։ ­Բայց ե­թե չլի­ներ այդ նույն հե­ղաշր­ջու­մը, չէր կոր­ծան­վի ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յու­նը, չէր վե­րածն­վի ­Թուր­քիան, եւ ­չէր ձա­խող­վի Սեւ­րի ­Պայ­մա­նա­գի­րը։
       
Երբ ­Ռու­սաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան կռիվ­ներն ա­վարտ­վե­ցին բոլշեւիկ­նե­րի հաղ­թա­նա­կով, շատ կարճ ժա­մա­նա­կում ար­դեն պարզ դար­ձավ, որ կեղծ էին ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման նրանց դրույթ­նե­րը, եւ ն­րանք նույն­պես հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խութ­յան գա­ղա­փա­րով քո­ղարկ­ված՝ ձգտում էին ի­րա­կա­նաց­նել  ի­րենց աշ­խար­հա­կա­լա­կան նպա­տակ­նե­րը։
     
­Բոլշ­եւիկ­յան ­Ռու­սաս­տա­նը շատ լավ հաս­կա­նում էր, որ իր ա­ռա­ջին նպա­տա­կը պետք է լի­նի իր ե­րեկ­վա դաշ­նա­կից­նե­րի՝ Ան­տան­տի տե­րութ­յուն­նե­րի նկատմամբ հա­կազ­դե­ցութ­յուն ստեղ­ծե­լը։ Ն­րա հա­մար հատ­կա­պես մտա­հո­գիչ էր այն հան­գա­ման­քը, որ ան­կախ պե­տութ­յուն­ներ էին ձեւա­վոր­վել իր հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի մոտ, եւ­ իր դա­րա­վոր թշնա­մի ­Թուր­քիան պարտ­վել էր այն­պի­սի հան­գա­մանք­նե­րում, որ ին­քը կորց­նում է իր հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող նե­ղուց­նե­րում իշ­խե­լու ի­րա­վուն­քը, բա­ցի այդ՝ բա­վա­կան լայն սահ­ման­նե­րով ամ­րապնդ­վում էր ­Հա­յաս­տա­նի ­Հանրա­պե­տութ­յու­նը։ Եվ նպա­տա­կն, ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այդ օ­րե­րին ­Թուր­քիա­յի պահ­պա­նումն  ու ­Դաշ­նա­կից­նե­րին նե­ղուց­նե­րից քշելն էր։ Այդ­պի­սի նպա­տակ­ներ նախ­կի­նում ու­նե­ցել է նաեւ Արեւ­մուտ­քը, ո­րը ­Թուր­քիա­յին պահ­պա­նե­լով՝ ռուս­նե­րից փրկել է նե­ղուց­նե­րից։ Այս ա­մե­նի ըմբռ­նու­մով, ան­շուշտ, պետք է պայ­մա­նա­վո­րել ­Քե­մա­լի կող­մից բոլշ­եւիկ­նե­րի հետ դա­շին­քի ել­քի ո­րո­նումնե­րը։
      
­ Ռուս եւ ­թուրք հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռա­ջին քայ­լե­րը կա­տա­րում է ­Խա­լիլ փա­շան։ Այդ մա­սին իր հու­շե­րում վկա­յում է Ա­լի ­Ֆո­ւատ փա­շան։
        
­Քե­մա­լի հանձ­նա­րա­րա­կա­նով՝ 1919 թ. վեր­ջե­րին ­Խա­լի­լը, «­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սի մեջ կարգ մը դժվա­րութ­յուն­նե­րու հան­դի­պել է ետք, կը հաս­նի ­Բա­գու[1]։ Այս­տե­ղից կա­րո­ղա­նում է անց­նել ­Մոսկ­վա, ուր հան­դի­պում է ­Չի­չե­րի­նին եւ ­Կա­րա­խա­նին։ ­Ման­րա­մասն ներ­կա­յաց­նե­լով Ա­նա­տո­լիա­յում տի­րող կա­ցութ­յու­նը՝ նա «կը յայտ­նէ թուր­քե­րու վճռա­կա­նութ­յու­նը պար­տութ­յան մատ­նե­լու յոյ­նե­րը եւ­ անգ­լիա­ցի­նե­րին են­թար­կո­ւած ­Պոլ­սոյ կա­ռա­վա­րութ­յա­նը»[2]: ­Բոլշ­եւիկ­նե­րին հաս­կաց­նե­լով, որ շու­տով Ա­նա­տո­լիա­յում նոր կա­ռա­վա­րութ­յուն է ստեղծ­վե­լու, նա պնդում է մինչեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տու­մը ծո­վով զենք եւ ­ռազ­մամ­թերք ու­ղար­կե­լու մա­սին։ Իր ա­պա­հո­ված օգ­նութ­յան մա­սին ­Խա­լիլն Ա­լի ­Ֆո­ւա­տին հետեւ­յալն է ա­սել. «­Քա­նա­կը այժմ չեմ յի­շեր. ծո­վի ճամ­բով զէնք, ռազ­մա­մթերք ղրկե­ցի եւ ան­ձամբ հա­րիւր հա­զար ոս­կեդ­րամ ար­ժէ­քով ձոյլ ոս­կի յանձ­նե­ցի ­Գա­րա­քէօ­սէ գտնո­ւող զօ­րա­բաժ­նի հրա­մա­նա­տար  ճա­ւիտ   պէ­յին» [3]։
        
­Դարձ­յալ նույն Ա­լի ­Ֆո­ւատ փա­շան, ո­րը 1920թ­.աշ­նա­նը Ան­կա­րա­յի կա­ռա­վա­րութ­յան կող­մից ­Մոսկ­վա­յում նշա­նակ­վում է դես­պան, իր հու­շե­րում («­Միլ­լի ­Միւ­ճա­տե­լէ ­Հաթ­րա­թը» - «­Յու­շեր ազ­գա­յին շար­ժու­մից») գրում է - «­Ռու­սաս­տա­նի ճա­կա­տագ­րին տի­րա­ցող բոլշ­եւիկ­նե­րը ­Հա­մա­ձայ­նա­կան­նե­րուն հետ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կի մեջ կգտնվի զա­նա­զան ճա­կատ­նե­րու վրա։ ­Հա­մաշ­խար­հա­յին հան­րա­յին կար­ծի­քին ի լուր հայ­տա­րվա­րած էին, թէ ի­րենց սկզբունքն է նյու­թա­կան ու բա­րո­յա­կան ա­մեն օգ­նութ­յուն ըն­ծա­յել Ար­եւել­քի ազ­գե­րին, ո­րոնք կձգտեն ա­զա­տագ­րել աշ­խար­հա­կալ­նե­րին եւ դ­րա­մա­տե­րէ­րու լու­ծէն։ ­Միւս կող­մէ` Ս­վա­զի հա­մա­գու­մա­րէն (4 սեպտ.1919) քա­նի  մը ա­միս ետք, ռուս կա­ռա­վա­րու­թիւ­նը գաղտ­նի ­Պո­լիս կը ղրկէ ­Կով­կա­սի բոլշ­եւի­կեան բա­նակ­նե­րուն  ընդհ. հրա­մա­նա­տար Եոլ­տաշ (ըն­կեր) ­Շա­լուա է­լիա­ւա, քննե­լու կա­ցութ­յու­նը։ ­Շա­լո­ւա Է­լիա­ւա ­Պոլ­սոյ մեջ, ազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րուն մի­ջո­ցով, մե­զի հետ շփման մէջ մտավ եւ ­տե­ղե­կա­ցուց, որ կա­տա­րե­լա­պես պի­տի ա­ջակ­ցեն, ա­րա­գո­րեն պի­տի սկսին օգ­նել աշ­խար­հա­կա­լու­թեան դէմ ճա­կա­տող ­Թուր­քիոյ՝ իր ազ­գա­յին պա­հանջ­նե­րուն հա­մար»[4]։
          
­Մինչեւ Սեւ­րի պայ­մա­նագ­րի կնքումն ար­դեն ­Մոսկ­վա­յում ե­ռան­դուն կեր­պով գոր­ծում էր ­Բե­քիր ­Սա­մի բե­յի պատ­վի­րա­կութ­յու­նը։ ­Նոյն օ­րե­րին ­Մոսկ­վա­յում էր նաեւ Լ. ­Շան­թի պատ­վի­րա­կութ­յու­նը։ 1920 թ. հու­լի­սի 24-ից թուր­քա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը սկսում է բա­նակ­ցութ­յուն­նե­րը։ ­Նույն օր­վա գի­շե­րը նա հան­դի­պում է ­Կա­րա­խա­նին, ո­րը հա­վաս­տիաց­նում է, որ «25 փութ (հա­զար կի­լոգ­րամ) ոս­կի, չոր­սա­կան թնդա­նօ­թով եր­կու մարտ­կոց, վեց հա­զար հրա­ցան, հար­յուր գնդա­ցիր եւ­ ա­ռատ ռազ­մամ­թերք պատ­րաստ են ու պի­տի ղրկո­ւին ­Խա­լիլ փա­շա­յի եւ Էն­կիւ­րիի դես­պա­նա­տան քար­տու­ղա­րին հետ, ո­րոնք պի­տի ըն­կե­րա­նան ­Հա­յաս­տան գա­ցող պա­տո­ւի­րա­կու­թեան հետ։ Հ­րա­մա­նը տո­ւած ենք, որ­պէս­զի ի նպաստ Ազր­պեյ­ճա­նի գրա­վո­ւին ­Ղա­րա­բա­ղի, ­Նա­խիջ­եւա­նի, Ա­լա­գեա­զի եւ ­Զան­գե­զու­րի շրջան­նե­րը։ ­Մինչեւ, որ ­Լե­հաս­տա­նէն նոր ու­ժեր գան, ա­վե­լի ըն­դար­ձակ շար­ժում­ներ կա­րե­լի չէ եւ­ ե­թէ ­Հա­յաս­տան յար­ձա­կո­ւի Օլ­թիի վրայ, ո­րուն ե­րես­փո­խա­նը Ազգ. ժո­ղո­վին ան­դամ է, պատ­ճառ պի­տի դառ­նա, որ սո­վե­տա­կան կա­ռա­վա­րու­թիւ­նը խիստ քա­ղա­քա­կա­նու­թիւն է որ­դեգ­րել։ ­Տե­սակ­ցութ­յիւ­նը այս ձեւով վեր­ջա­ցավ» [5]։
      
­Կա­րե­լի է դարձ­յալ փաս­տեր բե­րել, բայց այդ բո­լո­րից եզ­րա­կա­ցութ­յու­նը մեկն է՝ մինչեւ Սեւ­րի պայ­մա­նագ­րի կնքու­մը, քե­մա­լա­կան շարժ­ման ու­ժե­ղաց­ման եւ ­բոլշ­եւիկ­նե­րի հետ դա­շին­քի գնա­լուն նպաս­տում էին նաեւ ­Դաշ­նա­կից­ներն՝ ի­րենց դան­դաղ եւ­ անվճ­ռա­կան գոր­ծու­նեութ­յամբ։
          
Ինչ­պես վկա­յում է Ա. ­Խա­տիս­յանր, «­Դաշ­նա­կից­նե­րը, գլխա­ւո­րա­պես անգ­լիա­ցի­նե­րը, ի­րենց ժա­ման­ման սկզբի շրջա­նին, միան­գա­մայն ան­կեղ­ծօ­րեն կը ցան­կա­նա­յին ամ­րաց­նել եւ ­հաս­տա­տել նո­րա­կազմ հան­րա­պե­տու­թիւն­նե­րու ան­կա­խու­թիւ­նը։ ­Բայց ա­նոնք չա­փա­զանց դան­դաղ կլու­ծեին հա­սու­նա­ցող հար­ցե­րը։ Ա­նոնց տրված էր շատ թե քիչ նա­խա­ձեռ­նու­թիւն եւ­ ի­րա­վունք՝ ծա­գող հար­ցե­րը տե­ղա­ցի­նե­րի վրա վճռե­լու հա­մար։ Այս­տեղ են ա­ռաջ կու գար ո­րոշ անվս­տա­հու­թիւն ա­նոնց ըն­դու­նա­կու­թեան վրա՝ կամ­քը կա­նո­նա­վո­րե­լու հա­մար։ Մ­յուս կող­մէ, ­Փա­րի­զի ­Վե­հա­ժո­ղո­վը չա­փա­զանց կ­՚ու­շաց­ներ ­Թուր­քիա­յի խնդիր­նե­րով զբա­ղո­ւի­լը եւ ­քե­մա­լա­կան­նե­րու ժա­մա­նակ տո­ւաւ ու­ժե­ղա­նա­լու հա­մար։ Իսկ յե­տոյ, երբ ­Ռու­սաս­տա­նը վեր­ջա­ցույց իր ներ­քին քա­ղա­քա­ցիա­կան կռիվ­նե­րը, ­Դաշ­նա­կից­նե­րը վա­խե­ցան բար­դու­թիւն­նե­րէ եւ ­հե­ռա­ցան՝ բախ­տի բեր­մուն­քին ձգե­լով նո­րա­կազմ հան­րա­պե­տու­թիւն­նե­րը։
       
Այդ պատ­ճա­ռով ­Դաշ­նա­կից­նե­րի  մա­սին, առ­հա­սա­րակ, մեր ժո­ղո­վուր­դը սկսավ մտա­ծել եւ­ ար­տա­յայտ­վել  մեծ դառ­նութ­յամբ։ Եվ այդ զգա­ցու­մը մնաց մինչեւ այ­սօր։ Ինչ­պես այդ կ՚­գար հա­ճախ, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան գըլ­խա­վոր գի­շե­րը կը ստեղ­ծին զո­հե­րու հա­մար անն­կա­տե­լի կեր­պով, եւ հա­րո­ւած­նե­րը ե­րե­ւան կու գա­յին կար­ծես թէ ա­նա­կըն­կալ, բայց այդ­պէս կթվար միայն ա­ռա­ջին հա­յեաց­քէն>>[6]: ­   Բա­վա­րար­վե­լով այս փաս­տե­րով՝ նշենք, որ այս­պի­սով,
         
ա. տա­կա­վին 1919 թ. վեր­ջե­րից ար­դեն ձեւա­վոր­վում էր ռուս­նե­րին ի­րենց հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող տա­րածք­նե­րից, թուր­քե­րի կող­մից՝ օգ­տա­գոր­ծե­լով ­Ռու­սաս­տանԱ­րեվ­մուտք հա­կա­սութ­յուն­նե­րը, վե­րա­միա­վո­րել ­Թուր­քիան՝ դուրս մղե­լով ­Դաշ­նա­կից­նե­րին։
          
բ. ­Բոլշ­եւիկ­յան ­Ռու­սաս­տա­նը ձգտում էր վերջ բե­րել նախ­կին ցա­րա­կան տա­րածք­նե­րում առ­կա ան­կախ հան­րա­պե­տութ­յուն­նե­րին եւ ­վերս­տին գրա­վել դրանք, այդ թվում եւ  Ա­րե­վել­յան ­Հա­յաս­տա­նը, իսկ ­Թուր­քիան՝ Ա­րեվմտ­յան ­Հա­յաս­տա­նը, նաեւ՝ Կարսն ու Ար­դա­հա­նը։
         
գ. ­Դաշ­նա­կից­ներն ի­րենց ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման մեջ ան­հետ­եւո­ղա­կան էին, եւ վճ­ռա­կան չէին նրանց մո­տե­ցում­նե­րը ցա­րա­կան ­Ռու­սաս­տա­նի նախ­կին գրավ­յալ շրջան­նե­րում առ­կա հան­րա­պե­տութ­յուն­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի եւ ­Թուր­քիա­յի մաս­նատ­ման հար­ցում, ռու­սա­կան հե­ղա­փո­խութ­յան տե­ղատ­վութ­յան շրջա­նում։
      
Այս պայ­ման­նե­րում, ­Դաշ­նա­կից­նե­րի խան­դավառ  հույ­սե­րով հա­մակ­ված ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան հա­մար «հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան գլխա­վոր գի­ծե­րը ստեղ­ծում էին «զո­հի» կար­գա­վի­ճակ։
1 Գաբրիէլ Լազեան, Հայաստանը եւ Հայ Դատը (վաւերագրեր), Գահիրէ, 1957, էջ 248։
2 Նույն տեղում:
3 Նույն տեղում, էջ 249։
4 Գաբրիէլ Լազեան, Հայաստանը եւ Հայյ Դատը (վաւերագրեր) , Գահիրէ, 1957, Էջ 245:
5Նույն տեղում, էջ 251:
6 Ալեքանդր Խատիսեան, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1962, էջ 193