«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նման հյուրընկալության, հոգատարության ու բարյացակամության չեմ տեսել աշխարհի ոչ մի անկյունում. Google-ի արտադրանքի գծով տնօրենը ՝ Հայաստանի մասին

30/07/2021

Google-ի արտադրանքի գծով տնօրեն, «Место» ստարտաթ համայնքի հիմնադիր Անդրեյ Դորոնիչևը կիսվել է Հայաստան կատարած ուղևորության տպավորություններով և հրապարակել մի քանի լուսանկար:

"Հայաստանի զգացողությունները մի խոսքով ՝ ջերմ են ։ Ջերմությունը հնագույն վանքերի մութ քարերից է ։ Ջերմությունը՝ ոսկով լցված ծիրանից:

Եվ ամենակարեւորը սրտերի անկեղծ ջերմությունն է ։ Նման հյուրընկալություն, հոգատարություն և հրճվանք ես չեմ տեսել աշխարհի ոչ մի անկյունում ։ Ես ժամանել էի մկրտության արարողության մասնակցելու, հին ընկերներին հանդիպելու համար։ Ծանոթացել եմ նաև տասնայկ նոր մարդկանց հետ։ Հրաշալի երկիր է և անհավանական ժողովուրդ։

Շնորհակալություն, Հայաստան, ձեր ողջ ջերմության համար", - գրել է Դորոնիչեւը իր Instagram-ում:

 Անդրեյ Դորոնիչևի հրապարակման նկատմամբ հետևորդներն անտարբեր չեն մնացել հիացական մեկնաբանություններ են  գրել ՝ նշելով Հայաստանի արտասովոր բնությունը եւ հայ ժողովրդի հյուրընկալության մասին։

No description available.

No description available.