«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմության այլընտրանքային դասեր Ադրբեջանից. Բաքուն նշում է «ազատագրումը հայերից»

15/09/2021

Թուրքիան և Ադրբեջանը, շարունակելով գոյությունը իրենց այլընտրանքային իրականության մեջ, նշում են իրենց այլընտրանքային «տոները»:
Այսօր ՝ սեպտեմբերի 15 -ին, Բաքվում զինծառայողների երթ է անցկացվել ՝ կապված Օսմանյան կայսրության կովկասյան իսլամական բանակի ներխուժման 103 -րդ տարեդարձի հետ: Երթը ուղեկցվում էր զինվորական նվագախմբով: Ադրբեջանում այս օրը համարվում է «քաղաքի օկուպացիայից քաղաքի ազատագրման» օր:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանին «հայ-բոլշեւիկյան օկուպացիայից Բաքու քաղաքի ազատագրման» կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 1918 թվականի սեպտեմբերի 15 -ին Օսմանյան պետության կովկասյան իսլամական բանակը Նուրի փաշայի գլխավորությամբ ներխուժեց Բաքու ՝ գրավելով քաղաքը: Քաղաքի գրավումից հետո այստեղ շարունակվեց հայ բնակչության կոտորածը, որը սկսվեց Օսմանյան կայսրությունում:
@infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան