«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը մտադիր է ավելացնել կոնյակի արտահանումը Ռուսաստան

29/07/2021

Ռուսաստանում անցյալ տարվա հունիսին խաղողագործության և գինեգործության նոր օրենք է ուժի մեջ մտել: Այն սահմանում է գինեգործության արտադրության և շրջանառության իրավական և կազմակերպչական հիմքերը և կեղծումների դեմ պայքարին առնչվող դրույթ է ներառում:

Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից զբոսաշրջության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:

«Այսօրվա դրությամբ՝ այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ չեն եղել: Այնպես որ, հուսով ենք, որ հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ հակառանը՝ կմեծանա»,- ասել է Քոչարյանը:

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից ներկրվող կոնյակի ծավալը 2020 թվականին կազմել է 52 790 տոննա՝ ընդհանուր 129 390 000 դոլար արժողությամբ: