«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լրտեսական սկանդալ Լեհաստանում

05/02/2026

Լեհաստանի ռազմական հակահետախուզությունն այսօր առավոտյան ձերբակալել է երկրի Պաշտպանության նախարարության աշխատակցին՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Ձերբակալումը տեղի է ունեցել աշխատավայրում, և կասկածվողը հակահետախուզության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է բերվել գերատեսչության շենքից։

Ըստ լեհական լրատվամիջոցների, ձերբակալվածը Պաշտպանության նախարարության միջին օղակի երկարամյա աշխատակից է, սակայն նրա ինքնությունը առայժմ չի հրապարակվում։ Նշվում է, որ քննությունը շարունակվում է, և հետաքննության տվյալները հանրությանը կհաղորդվեն հետագա հաղորդագրություններով։

https://www.onet.pl/