«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԹՆՋՈՒԿԸ. Արմեն Գևորգի Ճուղուրյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

30/06/2020

Արթուրը, ով հանակրթական դպրոցի աշակերտ էր, երեկոյան լուրերը հեռուստացույցով դիտելուց հետո մոտեցավ հորը և հարցրեց,

- Հայրի՛կ, բոլոր լրատվամիջոցներն  այսօր քննարկում էին գույքահարկի բարձրացման հիմնախնդիրները: Ընդ որոմ, իշխանամետներն  արդարացնում, իսկ ընդդիմադիրները ժամանակավրեպ էին համարում գույքահարկի բարձրացումը: Ի՞նչ կասես այդ մասին:

- Գույքահարկի բարձրացման հիմնավորվածության թնջուկի լուծելումն  ունի համալիր մոտեցում: Հարցդ բազմաշերտ պատասխաններ ունի, և այն, արի՛, դիտարկենք մի քանի տեսանկյունից: -

Այ օրինակ, ինչպե՞ս են իշխանություններըն արդարացնում հարկի բարձրացումը, - շարունակեց Արթուրը:

- Նրանք բերում են մի քանի փաստարկ: Նախ տասնյակ տարիներ գույքահարկի բեռը գրեթե չի փոխվել մեր հանրապետությունում, և ըստ դիտարկումների` այն անարդարացիորեն ցածր է`  երբեմն հասնելով զավեշտալի թվերի: Երևանի կենտրոնում հիմա կան բնակարաններ, որոնց գույքահարկը չի գերազանցում 5000 դրամը, այն դեպքում, երբ սեփականատերերը վարում են արտասահմանյան մեքենանաեր և դրանց դիմաց տարեկան 60 000 դրամից ավելի գույքահարկ են մուծում: Իսկ դու պիտի արդեն իմանա՛ս, տղա՛ս, որ գույքահարկը գնում է համայքային բյուջե, և քաղաքապետարանը կամ գյուղապետարանը այդ գումարները ուղղում են հանրային շենքերի տանիքների նորոգմանը, հին վերելակների փոխարինմանը, կանաչապատմանը, ճանապարհաշինարարությանը և այլն: Այսպիսով` որքան շատ գույքահարկ, այնքան մեր շուրջը բարեկեցիկ միջավայր, - հավելեց հայրը:

- Ուրեմն էլ ինչու՞ են բողոքում ընդդիմադիր լրատվամիջոցները` ասելով, թե մեր օրերում գույքահարկի բարձրացումը արդարացված չէ, շեշտելով, որ ցածր եկամուտներ ունեցող մարդիկ թանկարժեք բնակարաններ են ժառանգել և չեն կարողանալու այդքան հարկ վճարել, նույնիսկ մտահոգություն հայտնելով, որ բարձր գույքահարկի կիրառումը պատրվակ է` դառնալու մարդկանց իրենց բնակարաններից “քշելու” և անշարժ գույքը հարուստներին վերավաճառելու համար, - անհանգստաց շարունակեց Արթուրը:

- Այո՛, տղա՛ս, այստեղ մտահոգվելու խնդիր կա: Ցածր եկամուտների տեր մանկավարժները, ճարտարաեգտները, որոնք Խորհրդային տարիներից ի վեր ապրում են քաղաքի կենտրրոնի բնակարաններում, կվաճառեն իրենց գույքը հարուստներին և կտեղափոխվեն ծայրամասեր: Ասեմ ավելին, գույքահարկի բարձրացման շնորհիվ` կբարձրանան նաև վարձավճարները, և դա կունենա սոցիալական լուրջ հետևանքներ ազգաբնակչության շրջանում:

- Եթե կա սոցիալական լարվածության սրացման վտանգ, ուրեմն ինչու՞ հենց այսօր գնալ գույքահարկի բարձրացման, - մտահոգվեց Արթուրը:

- Մեր օրերում հարկային եկամուտները խիստ նվազել են, և դա աշխարհավարակի հետևանքներով կանխատեսվում է նաև տեսանելի ապագայում: Պետությունը չկարողանալով անհրաժեշտ հարկեր հավաքագրել օրեցօր կրճատվող բիզնեսից, արդեն իսկ մտածում է կիրառել համատարած հարկային բեռի ավելացում ազգաբնակչությունից; Հենց գույքահարկի բարձրացման ճանապարհով ազգովի պետք է ավելացնենք մեր հարկային մուծումները, որպեսզի փոքր-ինչ բարելավենք հարկային մուտքերը:

- Բայց որքան ես գիտեմ, պետությունը վերջերս գնաց ճիշտ հակառակ քայլին և համահարթեցրեց եկամտային հարկը, որով թե՛ խոշոր և թե՛ փոքր աշխատավարձ ունեցող քաղաքացիները նույն դրույքաչափով են հարկվում, այն է` 23%;

- Այ հենց այստեղ էլ ես տեսնում են գույքահարկի բարձրացման հիմնախնդրի լուծման թնջուկը: Գոնե ինձ համար տպավորոթյուն է ստեղծվում, որ նախօրոք ծրագրելով, որ փոքրամասնություն կազմող իշնանության ներկայացուցիչները պետք է ստանան բարձր աշխատավարձեր, պարբերաբար ունենան հավելավճարներ, անհիմն կերպով իջեցվում է եկամտային հարկի դրույքաչափը, որը մյուս կողմից, գրեթե շահավետ չէ միջին և դրանից ցածր աշխատավարձով ապրող մեծամասնության համար: Իսկ եկամտային հարկի հավաքագրման կորուստները, որոնք ձևավորվում են “էլիտար խավի” բարձր եկամուտները համահարթեցված ցածր դրույքաչափով հարկելիս, չգիտես թե ինչու, պետք է անարդացիորեն փոխհատուցվեն հանրապետության ազգաբնակչության մեծամասնության կողմից, որ ստանում է ցածր աշխատավարձ, բայց վճարելու է բարձր գույքահարկ, -համոզմունք հայտնեց հայրը:

- Ուրեմն ի՞նչ է ստացվում, - մտահոգվեց Արթուրը, - գույքահարկի ավելացվող բյուջետային ներհոսքերը չե՞ն ծառայելու իրենց նպատակին և չե՞ն բարեկարգելու մեր միջավայրը:

- Գիտե՛ս, տղա՛ս, ես էլ այդ մտահոգությունն ունեմ, - ամփոփեց հայրը, - անընդհատ խոսում են գույքահարկի բարձրացման մասին, ներկայացնում ավելացման սպասվող չափաբաժինները` բնակչությանը կարծես հոգեպես տրամադրելով հարկային բեռի ավելացմանը: Բայց դեռևս ոչ մեկից չեմ լսել, թե որն է լինելու գույքահարկի բարձրացման շոշափելի արդյունքը, և ինչ լրացուցիչ ծրագրային արդյունքներ են նախատեսվում (բակային բարեկարգումներ, հին շենքերի նորոգումներ, վերելակների փոխարինումներ, տանիքների նորոգումներ և այլն), որպեսզի հարկատուն իմանա այդ մասին և թեկուզ դժվարություններով, բայց և դրական սպասումներով վճարի բարձրացված հարկը: Թե չէ ի՞նչ է ստացվում, վճարում ես հարկեր, չգիտես թե այն ինչ հանրային հատույց կունենա: Արդյոք լրացուցիչ հարկը կծառայի՞ իր նպատակին, թե՞ պարզապես կփոշիացվի չինովնիկների անհիմն բարձր աշխատավարձերի ու պարգևատրումների վճարման ոլորաններում…