«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիները արդեն սկսել են ստուգել ռուս խաղաղապահների մեքենաները

17/02/2023

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ տեղեկացա, որ «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցի սրիկաները արդեն սկսել են ստուգել ռուս խաղաղապահների մեքենաները՝ փորձելով արգելել Արցախ որևէ մարդասիրական օգնության անուղղակի տեղափոխումը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր ռուս գործընկերներին՝ կարգի հրավիրել այդ տականքներին և իրականացնել պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ ապահովելով մեր 120 000 եղբայրների, քույրերի և երեխաների կյանքի ճանապարհի բացումը:

Մեր իշխանություններն էլ պետք է րոպե առաջ ռուս խաղաղապահների ղեկավարությունից պահանջեն՝ նմանատիպ դեպքերի իսպառ բացակայությունը: Որևէ մեկն իրավունք չունի ստուգել ռուս խաղաղապահների մեքենաները, հատկապես կեղծ ակտիվիստները»: