«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկովյան բորսան ծրագրում է առեւտուր սկսել դրամով․

15/05/2022

Մոսկովյան բորսան նախատեսում է առեւտուր իրականացնել նոր արժույթներով, այդ թվում հայկական դրամով, ԱՄԷ-ի դիրհամով եւ ուզբեկական սումով, հայտնում է РБК-ն:

Այդ որոշումը կարելի է բացատրել ԿԲ-ի արգելքների պատճառով հարթակում առեւտրի շրջանառության ծավալի զգալի նվազմամբ, ընդգծել է պարբերականի աղբյուրը:

Աղբյուրների տվյալներով՝ Մոսկովյան բորսան, մասնավորապես, մտադիր է աճուրդներ իրականացնել դիրհամով: Քննարկվում է նաեւ հայկական դրամով եւ ուզբեկական սումով աճուրդ գործարկելու հավանականությունը:

Ներկա պահին Մոսկովյան բորսայում ռուբլին կարելի է փոխանակել 10 արտասահմանյան արժույթով՝ ԱՄՆ դոլարով, եվոյով, թուրքական լիրայով, հոնկոնգյան դոլարով, ճապոնական իենով, չինական յուանով, բելառուսական ռուբլով, ղազախական տենգեով, շվեյցարական ֆրանկով, բրիտանական ֆունտով:  
 
Պարբերականի հաշվարկներով՝ դոլար-ռուբլի հարաբերակցությամբ առեւտրի միջին օրական ծավալը 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 մլրդ ռուբլի՝ ընդդեմ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 242,9 մլրդ ռուբլու:

ԱՄԷ-ն սկսել է ավելի շատ հետաքրքրվել ռուսական բիզնեսով՝ պատժամիջոցների աճող ճնշոմների ֆոնին: