«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան

28/04/2025

Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը: Այս մասին այսօր Էստոնիայի վարչապետի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալն էլ հույս հայտնեց, որ պայմանագիրը շուտ կկնքվի:

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, ու պարոն վարչապետ այս հարցում Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել: Հուսով եմ՝ շուտով պայմանագիրը կստորագրվի»,-նշեց նա: