«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

30/07/2025

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին հայտարարվել է հետախուզում: 

Հետախուզման պատճառը քրեական հոդված է, ըստ` ՌԴ Ներքին գործերի նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության տվյալների բազայի։

Սակայն չի նշվում, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է նա հետախուզման մեջ հայտնվել:

Հիշեցնենք` Շիխլինսկին ձերբակալվել էր հուլիսի 1-ին, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել։ Ձերբակալության ժամանակ նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին, դիմադրություն էր ցույց տվել՝ գետնին տապալելով ուժային կառույցի աշխատակցին։ Արդյունքում, հուլիսի 16-ին Մութվալի Շիխլինսկին երկու ամսով կալանավորվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։