«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցներին

16/09/2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այսօր ընդունել է Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցներին: 

«Հարգելի´ հայրենակիցներ, հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը՝ այսօր ԱԺ-ում ընդունել եմ աստղադիտարանի նախկին աշխատակիցներին, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
 

Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, և օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունների շրջանակում մշտապես խորամուխ ենք լինելու աստղադիտարանում առկա խնդիրների կարգավորմանը, աստղադիտարանի գործունեության աշխուժացմանը և զարգացմանը, ինչպես նաև ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Խնդրի հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- գրել է նա։