«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. Զախարովա

06/05/2026

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, որոնք արդյունք կբերեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անշուշտ, մենք բաց ենք, ինչպես միշտ ընդգծել է ռուսական ղեկավարությունը, բանակցային գործընթացի, կոնտակտների համար, որոնք կունենան իրական էֆեկտ, իրական արդյունք»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ այժմ ամերիկյան կողմից երկխոսության համար պատասխանատու պաշտոնյաներն ամբողջությամբ ներգրավված են Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ «Մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի, կոնտակտների, հանդիպումների իրականացման հայեցակարգից, որոնք ուղղված կլինեին մեր կողմից հայտարարված արդյունքին»,- հավելել է Զախարովան։

Մոսկվան բազմիցս հայտնել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված պատրաստակամության մասին։ Այն մասնակցում է նաև Վաշինգտոնի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, սակայն կասկածի տակ է դնում կիևյան վարչակարգի՝ պայմանավորվելու ցանկությունը։

https://ria.ru/20260506/peregovory-2090731763.html