«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսանյութ. Կոչ եմ անում իմ հայ ազգին և հայ մարդուն. Անդրանիկ Սարգավակ Մանուկյան

25/12/2021

Անոնք գացին․․․

Կոչ եմ անում իմ հայ ազգին և հայ մարդուն, Հայաստան աշխարհում և սփյուռքում ապրող հայրենակիցներիս. Հասունացել է մեր լինել չլինելու, գոյատևելու կամ ազգովի վերանալու պահը ։ Ասելիքս հայրենիքիս, ազգիս , հայի գենի, տեսակի և մեր որակի մասին է։ Բոլոր խորհրդարաններում խորհուրդ են անում միայն իրենց անձնական եսից, շահից ելնելով, իրենց իշխանությունը երկարացնելու, ունեցվածքն ավելացնելու համար։ Կարևոր չէ, ով կապրի, ով կմեռնի. նրանք ունեն արդարանալու իրենց մեթոդները։ Գաղտնի, դռնփակ և ձևական տեսանելի ժողովները, որի միջոցով և արդարանում են, և երկարաձգում իրենց իշխանությունը։

Դիմում եմ աշխարհում ապրող բոլոր այն հայերին, ովքեր գիտեն ինչ է հայ մարդ լինելը։ Եկեք հայրենիք, և ձեր հնարավորության սահմաններում ներդրեք և զոհաբերեք ամեն բան հանուն հայրենիքիս և հայոց ազգիս ։ Աշխարհում չկա այդպիսի ազգ, որը չի ընդունում մարդու ազնվությունը և չկա այդպիսի մարդ ով չի ընդունում այլ մարդկանց ազնվությունն ու չի ապրում Աստվածային սերը և մարդկային նորմալ հարաբերությունը։

Իմ հայեր ձեր նմանակներին՝ բարին կամեցողներին, ձեզ բարին ցանկացողներին հանուն արդարության և ազնվության պահեք ձեր կողքին։ Մարդը սիրում և ցանկանում է ապրել Աստծո տված կյանքը խաղաղությամբ։

Համախմբվեք։