«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի 2022 թվականի չեմպիոն եւ ազգային հավաքականի անդամ

20/01/2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր պայքարն ավարտեցին շախմատի կանանց բարձրագույն խմբի 77-րդ առաջնության մասնակիցները: Ինը հնարավորից 7,0 միավոր վաստակելով՝ Հայաստանի 2022 թվականի կանանց  տիտղոսը նվաճեց եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմը  համալրեց կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:

Մրցանակային եռյակում նրան հաջորդեցին կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 6,5 միավոր եւ կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը՝ 6,0 միավոր: