«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատախազությունը Կոտայքում և Արարատում ընտրախախտումների մասին 24 հաղորդում է ստացել

06/12/2021

 Գլխավոր դատախազությունը Կոտայքի և Արարատի մարզերում ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին 24 հաղորդում է ստացել։

Տեղեկությունները հիմնականում վերաբերել են ընտրակաշառք տալուն ու ստանալուն, ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն, վարչական ռեսուրսի օգտագործմանը, բազմակի քվեարկությանը։ Տեղեկությունների մի մասը ստուգվում է, մնացածն արդեն նախաքննության փուլում է։

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցությունը կազմել է 42,48%, քվեարկությանը մասնակցել է 472 528 մարդ։