«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տրամպի խոցված ականջի խորհուրդը. Աշոտ Ներսիսյան

17/07/2024

ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից այն տեղեկության շրջանառության մեջ դնելը, թե Իրանը կապ ունի Տրամպի դեմ մահփորձի հետ, առնվազն ծիծաղելի է: Դրա համար Իրանը չուներ ոչ մի դրդապատճառ: Ղասեմ Սոլեյմանիի Տրամպի նախագահության օրոք սպանությունը որպես պատճառ մեջբերելն էլ առվազն զավեշտալի է: Եթե Իրանը նման նպատակ ունենար, այսինքն` վրեժխնդրական, ապա Փենսիլվանիայի միտինգն հարմար առիթը չէր: Բացի այդ, ոչ հեռավոր անցյալում Տրամպի հյուրանոցներից մեկում հզոր պայթյունը Իրանը վերագրեց իր ծառայություններին` որպես վրեժխնդրական ակտ: Ավելին, կարծում ենք, որ անկախ Սոլեյմանիի սպանությունից, Իրանին հիմա ավելի ձեռնտու է Տրամպի հաղթանակը, քանի որ Բայդենը, լինելով շիրմա հրեական ուժերի ձեռքին, ավելի սրեց իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում և ամբողջ աշխարհում: Այնպես չի, որ Տրամպը կգործի ծայրահեղ հակառակ ուղղությամբ,բայց նրա առաջնահերթ խնդիրը կլինի միգրանտների դեմ նոր հայեցակետի կիրառումը, սոցիալական խնդիրների մեղնացումը, միլիարդավոր դոլարների Զելենսկուն տրամադրելու կասեցումը, ԵՄ հանդեպ էլ, ինչպես և ՆԱՏՕ-ի, նոր հայեցակետի կիրառումը, որն ավելի շատ ձեռք չի տալիս ԵՄ-ին,քան Իրանին: Ուկրաինայում շարունակվող ողբերգությունը շատերին է ձեռնտու, որովհետև նրանք մեծ փողեր են գրպանում,որոնց հանդեպ հավի կյանքից էժան են մարդկային կյանքերը: Իսկ դեմոկրատներին ամենևին ձեռնտու չէ իրենց մեղսակցության տեսնելը Տրամպի ականջը ծակելու գործում: Արդեն հանգուցյալ կրակողը ինքն էր նախաձեռնողը, թե կատարող էր, երբեք չենք իմանա այդ մասին ճշմարտությունը: Մի բան ակնհայտ է, որ Տրամպը կընտրվեր, քանի որ դեմոկրատներն արդեն շանսեր չունեն, եթե նույնիսկ Բայդենին բժիշկները հանճարեղ հանեն: Եվ վերջապես, Տրամպի հաղթանակը կամ մյուսի, ուղղակիորեն ոչ մի փոփոխություն չեն բերի մեր կացության մեջ: ԿԽոստովանեն, որ ռուսներին հաղթելը խնդիր է և մենք էլ կպատժվենք նրանց դավաճանելու համար: Քանի շուտ է հզոր զենքեր են պետք, կամ փոխել արևելումը: Պայմանագիրն էլ Ադրբեջանի հետ բյուրեղյա երազանք կմնա, քանի որ չի բխում հայկական արևելումից, այլ Արևմուտքի պարտադրանքից: Սա է անողոք ճշմարտությունը, ինչքան էլ վատացողը վատանա: Եվ այսպես ենք մենք ընկալում Տրամպի խոցված ականջի խորհուրդը:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան