«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների մասին

18/05/2026

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այսօր հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել հայ գերիների հարցը։

Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին, շեշտել Արցախի նախկին ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խոսել է նաև Լիբանանի ներկա վիճակի մասին՝ ընդգծելով Լիբանանի հարավից Իսրայելի հեռացման և զինադադարի պահպանման կարևորությունը։

Հռոմի պապն իր զորակցությունն է հայտնել նշված հարցերին։

https://www.facebook.com/CiliciaTv/posts/pfbid02BtnU12f91XoW9MsSKE9iiqcodsAmXtSn7N7WT4ZFJnB3jtARhxvta8MJHTPSKkyYl