«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանը ներկայացրել է երրորդ և չորրորդ հանրապետությունների տարբերությունները

08/10/2025

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «երրորդ հանրապետության և չորրորդ հանրապետության միջև եղած տարբերությունները».

«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդը հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա.

 Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է,  չորրորդը հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի.

 Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ,  չորրորդը հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի.

 Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է,  չորրորդը հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»: