«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության փուլային զարգացումը․ անվտանգությունը և մեծ տերությունների գործոնը

20/02/2026

Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին տարիներին անցել են լարվածության մի քանի փուլերով՝ սկսած 2020 թպատերազմից հետո ձևավորված նոր տարածաշրջանային իրողություններից։ Թեհրանը զգայուն է վերաբերվում Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային նախագծերին և «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, որը Իրանում ընկալվում է որպես տարածաշրջանային սահմանների վերաձևակերպման փորձ և իր հյուսիսային սահմանների ռազմավարական հավասարակշռության խախտում։ Լարվածությունն ուժեղացավ նաև այն բանից հետո, երբ Ադրբեջանը խորացրեց ռազմական ու տեխնոլոգիական համագործակցությունը Իսրայելի հետ, ինչը Թեհրանի համար անվտանգության անմիջական մարտահրավեր է։ Իրանը մի քանի անգամ զորավարժություններ անցկացրեց Արաքսի երկայնքով՝ ազդակ ուղարկելով, որ չի ընդունի իր շրջանցմամբ ձևավորվող նոր տրանսպորտային ճարտարապետություն։ Երկրորդ փուլում մրցակցությունը տեղափոխվեց դիվանագիտական և տնտեսական դաշտկողմերը ժամանակ առ ժամանակ փորձել են վերականգնել երկխոսությունը, սակայն փոխադարձ անվստահությունը պահպանվել է։

Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց՝ կապվելով Թուրքիայի և արևմտյան նախագծերի հետ, մինչդեռ Իրանը զարգացնում է «Հյուսիս-Հարավ» միջանցքը՝ Ռուսաստանին և Հնդկաստանին կապելու նպատակով։ Եթե Բաքուն ավելի խորացնի իր համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, Թեհրանը կարող է պատասխանել տնտեսական ու անվտանգային լծակներով, ինչն ամբողջ Հարավային Կովկասը կդարձնի մեծ տերությունների մրցակցության ավելի բաց հարթակ։

https://www.stimson.org/2025/israel-war-erodes-irans-relations-with-azerbaijan/