«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1975-ի քարտեզները արտահայտում են իրավիճակը, թեեւ ՔՊ-ում կար առաջարկ ավելի վաղ շրջանի քարտեզ ընունել. Բագրատյան

07/06/2023

Բանակցությունների ընթացքն այնպիսին է, որ ժամանակ առ ժամանակ մոտարկվում են կարծիքները, մոտեցումները եւ լինում են ընթացքներ, երբ նորից խնդիրներ են առաջանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մասնավորապես, 1975 թվականի քարտեզներով առաջնորդվելու առաջարկը եղել է ռուսական կողմից, ընդունելի է եղել ամերիկյան կողմի համար, հայկական կողմի համար, սակայն ադրբեջանական կողմը չի ընդունում: Թե ինչ հիմնավորումներով չի ընդունում, դա պետք է բացատրի, փաստարկի, որովհետեւ այդպես չէ, որ միայն Ադրբեջանն է որոշում, թե ինչ քարտեզներով պետք է լինի: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է ընդունի այն քարտեզը, որը առաջարկում են երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ո՞ր հարցի շուրջ է, որ հնարավոր է եղել համաձայնության գալ, Բագրատյանը պատասխանեց. «Մենք ունենք հաստատագրված սահմաններ Իրանի եւ Թուրքիայի հետ, որոշակի խնդիրներ կան հայ-ադրբեջանական սահմանին եւ սահմանագծում չի իրականացվել հայ-վրացական սահմանին: Բայց քանի որ Վրաստանը բարեկամ երկիր է, դա առաջնահերթ չի: Այս պահին առաջնահերթ է Ադրբեջանի հետ սահմանագծում անելը եւ ավարտելը: 1975 թվականի քարտեզները բավականին արտահայտում են իրավիճակը, թեեւ ՔՊ խմբակցությունում կար նաեւ առաջարկ ավելի վաղ շրջանի քարտեզ ընդունել»:

Պատգամավորը համաձայնեց, որ սահմանազատման հարցերում են Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները նույնական. «Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվի դելիմիտացիան եւ այս իմաստով բանակցում են հենց սահմանների  ճշգրտության վերաբերյալ: