«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՄԸՐ ԷԼԴԻԻԲ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԲԱՆԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՊԵՍ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺ

17/07/2020

«Realist Arabic»-ի գլխավոր խմբագիր, եգիպտացի քաղաքագետ Ամըր Էլդիիբը «Ռեալիստ» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանում Արաբական Արևելքի հետաքրքրություններին, հատկապես հուլիսի 12-ից Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող ռազմական ագրեսիայից հետո։

-Ո՞ր կողմը պետք է պատասխանատվություն կրի հայ-ադրբեջանական սահմանին լարվածության համար։

-Որքան հասկանում եմ՝ ադրբեջանական կողմը նպատակ է ունեցել  հայերին դուրս մղել իրենց դիրքերից։ Ըստ որում՝ հայկական վարչական շրջանների տարածքից։ Այսինքն՝ սեփական երկրի ներսից՝ իր դիրքերից։  Բայց Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանի Զինված ուժերը նման կոշտ պատասխան կտան։ Վերջին շրջանում ադրբեջանական ռազմաքաղաքական ղելավարությունն ու գեներալները  չափազանց շատ էին պարծենում և քամահրական արտահայտվում հայկական Զինված ուժերի մասին։ Բայց այսօր հայկական բանակը ևս մեկ անգամ ապացուցում է իր պատրաստվածության բարձր մակարդակը՝ հարկադրելով Ադրբեջանին դադարեցնել սադրանքն ու կրակը։ Տարբեր տեսանյութերի և համացանցի ադրբեջանական հաղորդագրությունների սեգմենտում նկատվում է Ադրբեջանի ազգաբնակչության խուճապն ու դժգհությունը։ Ռազմական բաղադրիչից բացի, Հայաստանը կարողացել է հասնել Ադրբեջանի ներսում ներքաղաքական ապակայունացման։Հիմա հայ դիվանագետները, Հայաստանը այլևս գտնվում է այլ դիրքերում, այդ թվում՝ երկրի վարչապետը, որն իր դիրքերն ամրապնդել է ինչպես երկրի ներսում,այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սա վերաբերում է նաև Ալիևի հետ Երևանի հնարավոր հռետորաբանությանը։ Եթե Ադրբեջանում բնակչության մոտ գերակշռում են ընկճված տրամադրությունները, ապա Հայաստանում՝ հակառակը։ Հետաքրքիր է, որ Հայաստանը ՌԴ-ին կամ որևէ այլ մեկին չի դիմել օգնության համար։

-Այդուհանդերձ, ՌԴ-ում  Հայաստանի դեպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Երևանում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումները դադարեցնելու հետ կապված շատ մեծ հույսեր են կապում Մոսկվայի միջնորդական ջանքերի հետ։

-Համոզված եմ, որ Երևանը ոչ մեկին ոչ մի բան չի խնդրել։ Հայաստանին դա պետք չէ։ Ռազմաճակատից և այլ աղբյուրներից ստացված ամփոփագրերի համաձայն՝ հաջողությունը հայերի կողմում է։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է դիվանագետը նման հայտարարություն արել։ Եվ Տողանյանն իր այդ հայտարարությամբ ստորացրել է Հայաստանին։Կարծում եմ՝ նման հապճեպ հայտարարությունը կունենա հետևանքներ։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի դիրքերը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև՝ հայկական բանակի հնարավորությունները։

-Լավ գիտեմ մեր տարածաշրջանն ու Հարավային Կովկասը։ Տեսնում եմ, որ Հայաստանը, շնորհիվ իր Զինված ուժերի, դառնում է տարածաշրջանում ազդեցիկ երկիր։ Մեր տարածաշրջանում կարևորագույն դերակատարում ունեն Զինված ուժերը։ Այսինքն՝ Գլխավոր շտաբերը։ Մեր տարածաշրջանում գեներալները երկրի առաջին դեմքերին օգնում են լուծել շատ հարցեր։ Ուստի, երկրի ղեկավարները գերադասում են գործ ունենալ նրանց, ոչ թե նախարարների հետ։ Մերձավոր Արևելքում շատ լավ են հասկանում Հարավային Կովկասում իրադրության կայունացման առումով հայկական բանակի դերը։ Տարածաշրջանի շատ երկրներ շահագրգռված են Երևանի հետ համագործակցությամբ, հաշվի առնելով Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում իրենց ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները։Ներկայումս այդ հետաքրքրությունը պայմանավորված է նաև Մերձավոր Արևելքում  ու Կենտրոնականասիական տարածաշրջանում Թուրքիայի գործողություններով։

-Որո՞նք են Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։

-Շատ բարձր են  դրանք։ Ունենք սերտ և վստահելի հարաբերություններ հաստատելու ներուժ։ Առավել ևս, որ երկու երկրներն ունեն նմանատիպ սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Ծրագրում եմ շուտով այցելել Հայաստան։ Կան բաներ, որոնց շուրջ Կահիրեն ու Երևանը կարող են խոսել։ Ի դեպ, Եգիպտոսում կա ուժեղ հայկական համայնք։ Հայերի ու եգիպտացիների հարաբերությունները հասնում են մինչև դարերի խորք։

Աղբյուր` hraparak.am, Անուշ Դաշտենց