
Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում. Բագրատ Սրբազան
11/07/2024
Երեք համալսարան ավարտած լինելով, ինձ համար դժվար է մեկնաբանել այնպիսի դատարկաբանություն, որը մտքի թռիչքի գերագույն աստիճանն է, պետք է չորրորդ համալսարանն էլ ավարտեմ, որ կարողանամ մեկնաբանել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ Սրբազանը:
"Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելն ու դա հռչակել ահռելի մեծ գործ, սա այն իմաստազրկված նկարագիրն է, որ ինքն ու իրենք ունեն",-նշեց նա, հավելելով."Ադրբեջանը Չինաստանի հետ համաձայնագիր է կնքում, էս մարդիկ նստել Հայոց պատմություն, Հայաստանի պատմություն են խոսում"։