«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իջևանում դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված անձը փորձել է թալայնել վարկային կազմակերպությունը

05/08/2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 4-ին դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, նռնակի նմանվող առարկայով մուտք է գործել Իջևան քաղաքում գործող վարկային կազմակերպություններից մեկի մասնաճյուղ և աշխատակցին սպառնալով պահանջել գումար։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և սեղմել է ահազանգման ոտնակը, ինչը նկատել է դիմակավորվածը, որից հետո դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներկայացվել գիշերային գանձապահի կողմից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: