ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը ժամանել է Ադրբեջան
24/04/2022
ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին Twitter-ում հայտնել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերին, որը ապրիլի 24-29-ը կայցելի Բաքու:
Միացյալ Նահանգները հավատարիմ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանը՝ նպաստելու խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասին»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակման մեջ: