«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը ճանաչվել է Հայաստանը․ Passport Index

02/03/2023

Ըստ «Passport Index»-ի նոր վարկանիշի՝ Եվրոպայում ամենահյուրընկալ երկիրը Հայաստանն է, որտեղ 135 երկրների զբոսաշրջիկներ օգտվում են վիզաների ստացման դյուրին կանոններից։ Ընդհանուր ցանկում ՀՀ-ն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ 

Ըստ «Passport Index»-ի նոր վարկանիշի՝  ամենահյուրընկալ երկիրն այն երկիրն է, որն ունի նվազագույն սահմանային սահմանափակումներ:

Ընդհանուր առմամբ՝ 21 երկիր  անձնագրային ինդեքսի նորագույն վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը «ամենահյուրընկալ» անվանակարգում։ Դրանք են Անգոլան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կոմորոսը, Կոտ դ՚ Իվուարը, Ջիբութին, Եթովպիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Գվինեան, Գվինեա-Բիսաուն, Մալավին, Մալդիվները, Միկրոնեզիան, Նիգերիան, Ռուանդան, Սոմալին, Հարավային Սուդանը, Թիմոր Լեստեն և Տուվալուն․ բոլորը ողջունում են 198 երկրների ճանապարհորդներին առանց վիզա (կամ վիզա տրամադրում ժամանելուն պես):

Ցուցանիշի մյուս ծայրում են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը: