«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը հերքել է կեղծ մեղադրանքները՝ ԱՄՆ-ի ընտրություններին Թեհրանի միջամտության մասին

04/10/2024

Սահաբ - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հերքելով որոշ մեղադրանքներ ԱՄՆ-ի ընտրություններին Թեհրանի միջամտության մասին, համարեց, որ այս երկրի վարչակազմը իրավասու չէ նման մեղադրանքներ հնչեցնելու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ի պատասխան ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի  տարեկան զեկույցին և այդ երկրի ընտրություններին Իրանի միջամտության վերաբերյալ որոշ մեղադրանքներին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է․ «ԱՄՆ-ը, որը մեծ փորձ ունի այլ երկրների ներքին գործերին անօրինական միջամտության հարցում , այն դիրքում չէ, որ նման մեղադրանք հնչեցնի այլ երկրների հասցեին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Էսմայիլ Բաղային անհիմն ու մերժելի է համարել ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի տարեկան զեկույցն առ այն, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Իրանը, օգտագործում են արհեստական ​​ինտելեկտը ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին կեղծ կամ պառակտիչ տեղեկություններ տարածելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Այս կրկնվող ու անհիմն պնդումները, որոնք որոշակի ժամանակ է, ինչ հնչեցվում են ամերիկյան որոշ պաշտոնյաների և կառույցների կողմից, քաղաքական դրդապատճառներ ունեն և արվում են ներքաղաքական կիրառության համար»։

Բաղային նշել է, որ ԱՄՆ կառավարությունը, որն այլ երկրների ներքին գործերին անօրինական միջամտության երկար փորձ ունի, այն դիրքում չէ, որ նման մեղադրանքներ հնչեցնի այլ երկրներին հասցեին։

Ամերիկայի ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին, իսկ ամերիկացի թեկնածուները քարոզչական ամենատարբեր մեթոդներով, նույնիսկ այլ երկրներին մեղադրելով, փորձում են ավելի շատ ձայներ հավաքել։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) պաշտոնյաները սեպտեմբերին, ի պատասխան այդ երկրի պաշտոնյաների որոշ կեղծ մեղադրանքների, հայտարարեցին, որ իրենք մինչ այժմ չեն հայտնաբերել օտարերկրյա դերակատարների կողմից այդ երկրի գալիք նախագահական ընտրություններին ուղղակիորեն միջամտելու որևէ փորձ։
https://parstoday.ir/