«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմության մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետ կարող է կին դառնալ

09/09/2021

Սեպտեմբերի 29-ին Ճապոնիայում տեղի կունենան իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության  նախագահի ընտրությունները: Հաղթող թեկնածուն կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, և երկրի պատմության մեջ առաջին անգամ կինը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, գրում է meduza.io-ն:
Գործող վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է իր հրաժարականի մասին: Դրան նախորդել էր նրա վարկանիշի կտրուկ անկումը: Ըստ «Կիոդո» գործակալության, վարչապետի աջակցության մակարդակն այժմ հազիվ գերազանցում է 30%-ը: Կուսակցության վարկանիշը նույնպես ընկել է. Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ռիսկի է դիմում պարտվել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում զգալի թվով պրեֆեկտուրաներում:
Այս ընտրություններին միանգամից երկու կին հավակնում է կուսակցության նախագահի պաշտոնին, և, հետևաբար, Ճապոնիայի վարչապետի պաշտոնին: Նրանք են Սեյկո Նոդան և Սանաե Տակայիչին: