«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելի ամուր գործընկերության կառուցում՝ հանուն համաշխարհային անվտանգության. ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

09/07/2024

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը X սոցկայքում հրապարակել է լուսանկար՝ անդրադառնալով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններին:
«Հայաստանն ու ԱՄՆ-ն, «Արծիվ գործընկեր-2024»-ի շրջանակում, հուլիսի 15-24-ը կմիավորեն ուժերը Հայաստանում: Խաղաղապահական հմտությունների կատարելագործում` հրետանային պատրաստության, կայունության ուսուցման և զենքի ճանաչման միջոցով: Ավելի ամուր գործընկերության կառուցում՝ հանուն համաշխարհային անվտանգության», - գրված է լուսանկարին կից: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։