«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմը բոլորին բոլորինը դարձրեց. Մերն էին բոլորը, մերն է նրանցից յուրաքանչյուրը... Աշխեն Զուրաբյան

05/04/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։

Ճակատագիր... Երևույթ, որին համ հավատում ես, համ`չէ։ Ասում են,որ երբ մարդ ծնվում է,նրա ճակատագիրը գրվում է... Նա ստանձնում է առաքելություն, որը պիտի ի կատար ածի, մեկին բաժին է հասնում լավ, բարի ճակատագիր` համեմված երջանիկ  պահերով, մյուսին` ոչ այնքան, երրորդին` ավելի դաժան, ու էդպես շարունակ....
Արցախյան վերջին պատերազմում մոտ հինգ հազար հայորդիների նույն ճակատագիրն էր վիճակված.....Կյանքը դնել զոհասեղանին հանուն հայրենյաց վաղվա օրվա... Շատերի դեպքում ճակատագիրը բարի գտնվեց. նրանք հետ վերադարձան.....Շատերին էլ Աստված իր մոտ կանչեց` հուշերով թաթախված թողնելով հարազատների սիրտն ու հոգին......

Нет описания.

Ոնց որ Արգամի հարազատների ու սիրելիների դեպքում։ Արգամը պատերազմի անմահ հերոսներից է..... Ծնունդով Լոռիից,բարի, պարզ ու մաքուր սրտի տեր հայորդին մահվան հետ բազիմցս կռիվ տալով` ի վերջո ընկրկեց` փրկելով հարյուրավոր ընկերների կյանքը....

Нет описания.

Երբ զրուցում էի քույրիկի հետ, իմացա, որ Արգամին ճակատագիրը մի քանի անգամ 《փորձել է հետ պահել), բայց կրակոտ, տաքարյուն երիտասարդը  րոպե անգամ չի վարանել ու քայլել է ճակատագրին հակառակ..... Քույրիկը պատմում է, որ մի անգամ անունն են ցուցակից հանել.....մյուս անգամ`մեքենան է անսարք եղել (Արգամը վարորդ էր....), ասել են` գնա, երբ մեքենադ գործի կգցվի, կմեկնես ճակատ.....Բայց չէ՜...《....Տղերքը մահվան դեմ կռիվ են տալիս...Ես ոնց կարամ իրանց թողեմ》..... Արգամի մասին շաաատ կարելի է խոսել իր քույրիկի հետ, ում հետ կիսել են մի ողջ մանկություն...ում հետ կիսատ է մնացել մի ողջ պատանեկություն....ում հետ ֆիզիկապես այլևս չի լինի մի ողջ կյանք.....


Нет описания.

Արգամը հիանալի երգելիս է եղել....Քրոջ էջում եմ տեսել....Ու էդ պահին ինքս ինձ հարց տվել` մի՞թե այսպիսի հրաշք ձայնը մարելու համար էր ծնվել, մի՞թե այսպիսի հիասքանչ երիտասարդը ընդամենը 19 տարի պիտի ապրեր.... Պատերազմը բոլորին բոլորինը դարձրեց,ու քիչ կապ ունի, որ Արգամ Սելիմյանը Լոռուց էր, մյուսը Տավուշից,երրորդը` Սյունիքից,այն մեկը` Արցախից, Երևանից, Շիրակից.... Մերն էին բոլորը, մերն է նրանցից յուրաքանչյուրը... Փա՛ռք քեզ ,հերոս Արգամ...