«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ում կիբերանվտանգության կենտրոն է բացվել. Factor

06/07/2022

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնի բացման մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կենտրոնը հագեցած է ավտոմատ կառավարման ժամանակակից համակարգերով։ Նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կենտրոնը կապահովի կիբերանվտանգությունը՝ Ադրբեջանի Զինված ուժերի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածքի շարունակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Կենտրոնն իրականացնելու է տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և հրամանատարության ու կառավարման համակարգերի կանոնավոր մոնիթորինգ, կառավարում, սպառնալիքների ժամանակին հայտնաբերում, թվային հետաքննություն, էլեկտրոնային անվտանգության ստուգումներ և այլ աշխատանքներ:
Հավելենք, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի գլխավորած պատվիրակությունը մի քանի օր առաջ Իսրայելում էր։ Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական հանրահայտ Technion համալսարանի միջև, որը նախատեսում է Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնի ստեղծում, որը գործունեությունը սկսելու է առաջիկա 3 տարիների ընթացքում, պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի։