
Ամուսնությունից առաջ հարսնացուն փեսայից կորոնավիրուսի թեստի պատասխան է պահանջել
19/09/2020
Սաուդյան Արաբիայում ամուսնությունից առաջ հարսնացուն փեսայից կորոնավիրուսի թեստի պատասխան է պահանջել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Ալ-Օքազ» թերթին:
Նշվում է, որ հարսնացուի հարազատներից մեկը մահացել է բարդություններից, որոնք առաջացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Չի հաղորդվում, թե արդյոք փեսան ներկայացրել է թեստի պատասխանը։ Այդուհանդերձ, հարսանիքը տեղի է ունեցել:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ մինչ ամուսնությունը բժշկական հետազոտություն անցնելու սովորույթը Պարսից ծոցի երկրների զույգերի համար ընդունված կարգ է:
Որոշ բժիշկներ կարծում են, որ կորոնավիրուսի թեստը նույնպես պետք է ներառվի նման հետազոտությունների ցուցակում, քանի որ դրա անցկացման կարգը բավականին պարզ է և շատ ժամանակ չի պահանջում: