«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրետեի հայտնի փարոսն ու Ալեքսանդրուպոլի քաղաքապետարանը լուսավորվել են հայոց եռագույնով

20/01/2022

Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության` փարոսն ու քաղաքապետարանի շենքը եռագույնով են «ներկվել» Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։