Քայլի Ջեները ջունգլիների ոճով երեկույթ է կազմակերպել ի պատիվ ապագա երեխայի
Երկրորդ երեխայի սպասվելիք ծննդյան կապակցությամբ Քայլի Ջեները կազմակերպել է ԱՄՆ-ի համար ավանդական՝ baby shower երեկույթ, որտեղ ընդունված է նվերներ տալ ապագա մայրերին: Տոնի լուսանկարները հեռուստաաստղը հրապարակել է իր Instagram-ում։
Քայլին երեկույթի համար ընտրել է ջունգլիներ թեման։ Մուտքի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանդիսությունը, հյուրերին դիմավորել են ընձուղտների հսկայական փայտե քանդակներ, որոնք շրջապատված են ծաղկային կոմպոզիցիայով: Ներսում ամբողջ տարածքը զարդարված է եղել տասնյակ ծառերով, որոնց սաղարթներից կախված են եղել հարյուրավոր վառված մոմեր։
Քայլիի կիսված լուսանկարներից մեկում կարելի է տեսնել ռեփեր Թրեվիս Սքոթի՝ իր ապագա երեխայի հոր եւ դստեր՝ Սթորմիի անունը կրող ֆիգուրներ։
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Քայլի ավագ քույրը՝ Քենդալ Ջենները, որը մասնակցել է ստեղծագործական վարպետության դասին եւ ապագա զարմիկի համար նամակ է գրել․ «Սիրում եմ քեզ։ Քեննի»։