
Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. Վարդան Ոսկանյան
13/06/2025
Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։
Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», - նշված է հրապարակման մեջ։